ԱԺ արտահերթ նիստը առանց ընդմիջման կշարունակվի մինչև հայտարարության ընդունումը

Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանը, որ գումարվել է այսօր Ադրբեջանին Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանին արտահանձնելու կապակցությամբ դատապարտող հայտարարություն ընդունելու կապակցությամբ կշարունակվի և չի ընդմիջվի:

Նշենք, որ ժամը 18.00-ին ԱԺ նիստը պետք է ընդմիջվեր և շարունակվեր միայն վաղը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նիստը մինչ օրակարգի սպառվելը շարունակելու հարցը, որն էլ գրեթե միաձայն ընդունվեց:

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, ԱԺ 74 պատգամավոր կողմ արտահայտվեց նիստը շարունակել անգամ մինչ ուշ գիշեր, եթե հարկ լինի և հայտարարությունն ընդունել այսօր և միայն մեկ պատգամավոր էր, որ ըստ ամենայնի հոգնել էր քննարկումից ու ցանկություն ուներ նիստը շուտ ավարտվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում