ԱԺ-ն ընդունել է հայտարարությունը՝ կոչ անելով բոլոր երկրներին դատապարտել հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը
05/09/2012 20:03
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովն այսօր գումարված արտահերթ նիստում ընդունել է «2004 թ.-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ հայտարարությունը»:
Քննարկումն ամփոփել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան՝ ներկայացնելով աշխատանքային խմբի կողմից ընդունված հայտարարության վերջնական տարբերակը: Հայտարարությունն ընդունվել է 96 կողմ, 1 դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Times.am-ն ավելի վաղ ներկայացրել էր վերոնշյալ հայտարարության տեքստը, որը կարող եք վերհիշել այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում