Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Նմանատիպ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի’ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի և Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի հետ, հայտնում են ՀԱԿ մամլո ծառայությունից:
Հյուրերի խնդրանքով Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտին, ներկա քաղաքական վիճակին, տնտեսական և սոցիալական մարտահրավերներին’ հատկապես ընգծելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիան, ահագնացող արտագաղթը, ինչպես նաև օրինականության և անկախ դատարանների բացակայությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: