Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի հավաքականին
05/09/2012 21:44
Նմանատիպ
Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը 3:1 հաշվով հաղթել Է Ուզբեկստանի թիմին, հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթել են համապատասխանաբար գրոսմայստեր Մարատ Ջումաեւին եւ միջազգային վարպետ Անդրեյ Կվոնին, իսկ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը միավոր են կիսել համապատասխանաբար գրոսմայստերներ Ռուստամ Ղասիմջանովի եւ Անտոն Ֆիլիպովի հետ:
Արդունքում Հայաստանի թիմը վաստակել Է13 միավոր: 13-ական միավոր են հավաքել նաև Չինաստանի և ԱՄՆ-ի շախմատիստները, ինչպես նաև Գերմանիայի եւ Ֆիլիպինների թիմերը:
Այս պահին Ռուսաստանի թիմը 2:1 հաշվով հաղթում Է Ուկրաինայի թիմին` մնալով մրցաշարի միանձնյա առաջատարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում