«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի սիրտը չի տարել թանկագին ընկերոջ հրաժարականը
06/09/2012 09:31
Նմանատիպ
ԱԺ արտահերթ նիստին մասնակցող ՌԴ դեսպանատան հայախոս ներկայացուցիչը, որը նաև սինխրոն թարգմանություն էր իրականացնում ռուս կոլեգայի համար, լրագրողների յարուսից նայելով դահլիճին’ մատնացույց է արել Դերժավայի Արկադիին, թե. «էտը տոտ, ա կատորըմ գավարյատ Լֆիկ Սամո»: «Դա, յա եվո տակ նե պրիստավլյալ»,- արձագանքել է ռուս կոլեգան: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը տիեզերական արագությամբ եկել-գրանցվել և նույն արագությամբ էլ անհետացել է’ չմասնակցելով քննարկումներին: Երևի սիրտը չէր տարել, արտահերթ նիստում հնչելու էր նաև նրա թանկագին ընկեր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու հայտարարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում