«168 ժամ». Լայն ընտրազանգվածը չկորցնելու համար ԲՀԿ-ն ստիպված է մանևրել. Լ. Հարությունյան
Նմանատիպ
«Լայն ընտրազանգվածը չկորցնելու և իր հետևից տանելու համար ԲՀԿ-ն ստիպված է մանևրել»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը’ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից ներկայումս որդեգրած մարտավարությանը: Հարցին թե ինչու ԲՀԿ-ն խուսափեց հայտարարել, որ ընդդիմություն է, Լ. Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցն իրենց ուղղեք: Քաղաքական ուժի որոշելիքն է դա: Սովորաբար քաղաքական ուժն իր մարտավարությունը քննարկում է ընտրողի հետ: Ուրեմն ԲՀԿ-ն իր ընտրողի հետ է համաձայնեցրել ընդդիմադիր լինելու կամ չլինելու որոշումը: Բայց ԲՀԿ-ի տարբեր գործիչներ տարբեր պատասխաններ են տալիս այդ հարցին: Մարտավարության ճշգրտումը զարգացող պրոցես է: Կգա մի օր, երբ կուսակցության բոլոր խոսնակները կհամակվեն նույն կողմնորոշմամբ: Հեռու չէ այն օրը, երբ մարտավարության հարցը հիմնականում կորոշվի:
««Բարգավաճը» մեծ ներուժ ունի, երեսուն պատգամավորական տեղ: ԲՀԿ-ն ցանկանում է պահել իր էլեկտորատն ու հարմարվել նրանց ակնկալիքներին, սպասումներին: Նրանք ունեն լայն ընտիազանգված’ և ընդդիմադիր, և պրոիշխանական: Լայն ընտրազանգվածը չկորցնելու և իր հետևից տանելու համար ԲՀԿ-ն ստիպված է մանևրել: Այդ մանևրը պսակվեց հաջողությամբ ԱԺ ընտությունների ժամանակ.նրանք ստացան ընտրողների ձայները»: