«Ժողովուրդ». Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով որևէ արդյունքի հնարավոր չի հասնել. Սասուն Սիքայելյան
Նմանատիպ
Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի կայացրած որոշումից հետո երեկ ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն ընդունեց, որ «դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները»: Ինչ են մտածում այս մասին ազատամարտիկները: «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Սիքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զյույցում ասել է, որ Ադրբեջանն իր այդ հանդուգն քայլով ցույց տվեց ողջ աշխարհին, որ հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը: «Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել’ առանց հետևանքների մասին մտածելու: Մենք պետք է ազգովի գիտակցենք, որ պատերազմի վտանգն ամեն պահի կա: Վաղը, մյուս օրը, թե մեկ-երկու տարի հետո Ադրբեջանը կսանձազերծի պատերազմ: Բանակցությունների միջոցով այլևս որևէ արդյունքի հնարավոր չի հասնել: Ես կարծում եմ Հայաստանը ոչ թե պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլ ժողովրդի կամքի արտահայտմամբ’ հանրաքվեի միջոցով երկու երկրների խորհրդարանները որոշում ընդունեն Հայաստանն ու Արցախը միասնական հանրապետություն հռչակելու մասին: Սա պետք է լինի մեր առաջին քայլը, որովհետև արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը երբ ցանկանա, պատրաստ է պատերազմ հայտարարել’ հաշվի չառնելով միջազգային հանրության կարծիքը: Իսկ մենք, մի կողմ դնելով մեր ամբիցիաները, պետք է համախմբվենք և պատրաստ լինենք դիմակայելու Ադրբեջանի կուտակած զինուժին ու ֆինանսական մեծ հնարավորություններին: Չպետք է հույս կապենք եվրոպական կառույցների կամ արտաքին այլ ուժերի հետ. Մեր հույսը մեր միասնականությունը պիտի լինի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում