«Ժամանակ». Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տալու՞
06/09/2012 09:52
Նմանատիպ
Ըստ «Ժամանակ» թերթի` Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը հնարավոր է առաջիկա օրերին հրաժարական տա։
«Նա ԵԿՄ անդամ է եւ գյուղատնտեսության նախարարությունում աշխատել է դեռեւս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք: Մեր տեղեկություններով վերջինս չի կարողանում համատեղել իր աշխատանքը Սերգո Կարապետյանի հետ: Սակայն Գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը «Ժամանակի» հետ զրույցում հերքեց, որ գյուղնախարարության աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է հրաժարական տալ»,- գրում է «Ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում