«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը զգուշացրել է Հովիկ Աբրահամյանին «խաղեր» չսկսել

Նախօրեին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աբրահամյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին հանդես գալ առանձին թիմով եւ այժմ զբաղված է այդ թիմի «հավաքագրմամբ»: Իսկ Ս. Սարգսյանը, տեղեկանալով այս ամենի մասին, Արգամիչին հրավիրել է նախագահական նստավայր, որպեսզի զգուշացնի, որ «խաղեր» չսկսի:

Նշվում է նաեւ, որ Հ. Աբրահամյանը կրկին ցանկանում է ղեկավարել Ս. Սարգսյանի նախընտրական շտաբը: Մինչդեռ ինքը՝ Սարգսյանը, դեռ հստակ որոշում չունի:

Զրուցեցինք Հ. Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Ս. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը հանդիպել են վերջին օրերին: Պողոսյանն ասաց, որ նման հանդիպում չի եղել, եւ այդպիսի հարց չի էլ քննարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում