«Երևանյան Հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնին համերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Ե.Կիսսինը
Նմանատիպ
Սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Երևանյան Հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2012 թվականի աշնանային համերգաշրջանի բացումը, որին համերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի ԿԻսսինը:
Մեր օրերի խոշորագույն դաշնակահարներից մեկը՝ Եվգենի Կիսսինը ծնվել է 1971 թվ֊ին,Ռուսաստանում հրեաների ընտանիքում։ 17 տարեկան հասակում նվագել է Հերբերտ ՖոնԿարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, նաև Վալերի Գերգիևի և Լոնդոնիսիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եվգենի Կիսսինը եղել է 1992 թ-ի Գրեմմի մրցանակաբաշխության հատուկ հյուրը, ում կենդանի կատարումը ունկնդրել է շուրջ մեկմիլիարդ մարդ։ Կիսսինը ստացել է երկու Գրեմմի մրցանակ։
Նա նաև արժանացել է երաժշտական ասպարեզի գրեթե բոլոր մրցանակներին և պարգևներին։ Երևանում Եվգենի Կիսինը հանդես է գալու մենահամերգով, ծրագրում ներկայացնելով Հայդնի, Բեթհովենի, Շուբերտի և Լիստի ստեղծագործությունները։
«Երևանյան Հեռանկարներ»֊-ը դասվում է Եվրապայի առաջատար փառատոների շարքին։ Արդեն 13-րդ տարին է, ինչ Փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի ամենահեղինակավոր մենակատարների և նվագախմբերի, որոնց թվում են Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, Քշիշտոֆ Պենդերեցկին, Բորիս Բերեզովսկին, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Քրիստոֆ Էշենբախը, Միշա Մայսկին, Ջուլիան Ռախլինը, Դավիդ Գերինգասը, Ռոդիոն Շչեդրինը և Մայա Պլիսեցկայան, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը և այլ մեծանուն երաժիշտներ և բանալի անձեր։ Փառատոնը, նաև բացեց դռները դեպի Հայաստան լեգենդար զաջ և փոփ երաժիշտերի համար։
Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաև Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
«Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, Արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում