Արտամետ գյուղի դպրոցը կկրի Գուրգեն Մարգարյանի անունը
06/09/2012 14:06
Նմանատիպ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն` Հայաստանի Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գտնվող Բաղրամյանի տարածաշրջանի միջնակարգ դպրոցներից մեկը անվանվելու է հայ սպա Գուրգեն Մարգարյանի անվամբ:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Սակայն անցյալ շաբաթ նրան արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ րժանացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում