Ըստ զեկույցի՝ իրանական գազի գինը 15-ից 17 տոկոսով ցածր է ռուսականից, ինչի՞ ենք մենք ՌԴ-ից գազ գնում.Ն. Փաշինյանը՝ Վ. Այվազյանին (տեսանյութ)

Ըստ զեկույցի՝ իրանական գազի գինը 15-ից 17 տոկոսով ցածր է ռուսականից, ինչի՞ ենք մենք ՌԴ-ից գազ գնում.Ն. Փաշինյանը՝ Վ. Այվազյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հիշեցրեց, որ նա 2014 թվականի միջանկյալ զեկույցում խոստացել է հիմնավորել «Գազմպրոմ Արմենիայի» աշխատակիցների 100 հոգով ավելացումը, ինչպես նաև 109 հազար դրանով նրանց աշխատավարձերի բարձրացումը. «Հիմա ասում եք` իրանք ինչքան աշխատավարձ ուզեն՝ կտան, բայց որ ինչքան կուզեն, կտան, ինչի՞ էիք էն ժամանակ ասում, որ պետք է հիմնավորվի»,– հարցրեց Փաշինյանը:

Պատգամավորը չանտեսեց նաև իրանական գազի վերաբերյալ հատվածը, թե իրանական գազի գինը 15-ից 17 տոկոսով ցածր է ռուսականից.«Բա  ինչի՞ ենք մենք ՌԴ-ից գազ գնում, ինչի՞ մեր ներքին սպառման համար գազ չենք գնում  ԻԻՀ-ից»:

Պատասխանելով Փաշինյանի հարցին՝ Վարդան Այվազյանը նշեց. «Իմ ունեցած տեղեկություններով՝ Իրանը որևէ անգամ Հայաստանին չի առաջարկել գազ գնել 189 դոլարից ցածր գնով: Մի կողմ թողնենք մնացած հարցերը՝ անվտանգության խնդիրը, ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ. որևէ մեկ անգամ Իրանը Հայաստանին 189 դոլարից ցածր գին չի առաջարկել»- նշեց Այվազյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում