Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Նիս

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին եռօրյա հովվապետական այցով կմեկնի Նիս: Այս մասին հայտնում են տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունից:

Նորին Սրբության շքախմբում են ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը որպես •ավազանակիր և կաթողիկոսական գրասենյանի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային և նահանգային իշխանությունների, ինչպես նաև Նիսի ծխական վարչության անդամների հետ: Հայրապետական Ս. Պատարագ կմատուցվի սեպտեմբերի 9-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում