Հայկական կիբեր-դաշտը DDos հարձակման է ենթարկվում
Նմանատիպ
Մի քանի օր առաջ սկսված կիբեր-պատերազմը հայ եւ ադրբեջանցի հաքերների միջեւ շարունակվում է: Եթե մի քանի օր առաջ հայ հաքերները կոտրիեցին Ադրբեջանի Նախագահի կայքը, վնասեցին մի շարք լրատվական կայքերի, ապա այսօր հերթն ադրբեջանցիներինն է:
Սեպտեմբերի 6-ին կեսօրից ՀՀ գերատեսչությունների եւ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերը ենթարկում են զանգվածային DDos հարձակման:
Մասնավորապես, պարբերաբար խաթարվում է Panorama.am, Armenpress.am, Aysor.am, lragir.am, tert.am լրատվական կայքերը, չի գործում նաեւ president.am-ը: Մնացած լրատվական կայքերը եւս վատ աշխատում են եւ դժվար են բացվում:
Նորմալ չեն աշխատում նաեւ գերատեսչությունների պաշտոնական կայքերը, մասնավորապես, Պաշտպանության նախարարության Mil.am, Առողջապահության՝ Moh.am, Էներգետիկայի՝ Minenergy.am, Կրթության եւ գիտության՝ Edu.am, Արտակարգ իրավիճակների՝ Mes.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում