Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է ԱԺ-ում Նախագահի ներկայացուցիչ. ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը
06/09/2012 21:12
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` սեպտեմբերի 6-ին, հրամանագիր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտոր Դալլաքյանին ՀՀ ԱԺ-ում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում