Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է արդյունաբերական աճի տեմպով
Նմանատիպ
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով’ վերջին 7 ամիսների արդյունքներով Հայաստանը ԱՊՀ-ում առաջատարն է արդյունաբերական աճի տեմպով: Հայաստանում արդյունաբերական աճը մ հունվար-հուլիսին կազմել է 13.4%, Տաջիկստանում’ 12%, Բելառուսում’ 8.6%, Ուզբեկստանում’7%, Ռուսաստանում’ 3.2 %, Ուկրաինայում’ 0.2%:
Համաձայն ԱՊՀ միջպետական կոմիտեի` բավական բարձր է նաև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները: Հայաստանի տնտեսական աճը կիսամյակի տվյալներով 6.2% է, թեեւ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության այլ ցուցանիշ’ 7.8%: Սակայն 6.2% ցուցանիշով էլ Հայաստանը զբաղեցնում է երրրորդ տեղը, զիջելով միայն Թուրքմենստանին’ 11.1 %, եւ Ուզբեկստանին’ 8.1%:
Նշենք, որ արդյունաբերական աճի տեմպով ԱՊՀ անդամ պետություններից 3-ում արձանագրվել է արդյունաբերության անկում, որոնք են Ադրբեջանը` 2.8%-ով, Ղրղզստանը` 30.2%-ով, Մոլդովան` 0.2%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում