«Հայկական ժամանակ». Սերժ Աարգսյանը փորձել է մոբիլիզացնել Գյումրիի իշխանական ուժերը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ամենաուշագրավներից է, թերևս, Գյումրիի քաղաքապետի ընտրությունը: Այստեղ կրքերը բորբոքվեցին հատկապես Սերժ Աարգսյանի հայտարարությունից հետո:
Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն է անձամբ առաջարկել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին’ առաջադրվել որպես քաղսւքապետի թեկնածու, Գյումրիում այնքան էլ միանշանակ չի ընդունվել: Կարծիքներ կան, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ընդամենը փորձել է մոբիլիզացնել Գյումրիի իշխանական ուժերը, որպեսզի նրանք «խաղեր չտան» Բալասանյանի դեմ: «Եթե նա գալիս ու հայտարարում է այդ ամենը, ուրեմն’ ինչ- որ բան էն չի, իրենց ծրագրավորածից դուրս է…»,- «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքագետի թեկնածու, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը: Վերջինս համարվում է Բալասանյանի ամենավտանգավոր մրցակիցն այս ընտրություններում: Թերթը նշում է, որ Գյումրիում որպես քաղաքագետի թեկնածու առաջադրվել են ևս երկուսը’ անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը: Այսօր կեսգիշերից սկսած քարոզչությունը և հակաքարոզչությունն արգելվում է, և հայտարարվում է «լռության օր»:Սեպտեմբերի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ամենաուշագրավներից է, թերևս, Գյումրիի քաղաքապետի ընտրությունը: Այստեղ կրքերը բորբոքվեցին հատկապես Սերժ Աարգսյանի հայտարարությունից հետո:
Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն է անձամբ առաջարկել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին’ առաջադրվել որպես քաղսւքապետի թեկնածու, Գյումրիում այնքան էլ միանշանակ չի ընդունվել: Կարծիքներ կան, որ իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ընդամենը փորձել է մոբիլիզացնել Գյումրիի իշխանական ուժերը, որպեսզի նրանք «խաղեր չտան» Բալասանյանի դեմ: «Եթե նա գալիս ու հայտարարում է այդ ամենը, ուրեմն’ ինչ- որ բան էն չի, իրենց ծրագրավորածից դուրս է…»,- «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքագետի թեկնածու, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը: Վերջինս համարվում է Բալասանյանի ամենավտանգավոր մրցակիցն այս ընտրություններում: Թերթը նշում է, որ Գյումրիում որպես քաղաքագետի թեկնածու առաջադրվել են ևս երկուսը’ անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը: Այսօր կեսգիշերից սկսած քարոզչությունը և հակաքարոզչությունն արգելվում է, և հայտարարվում է «լռության օր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում