«Հրապարակ». ՊՆ-ում պաշտոնանկություններն առաջիկայում էլ չեն բացառվում
Նմանատիպ
Դեռ նախօրեից պաշտպանության նախարարությունում լուրեր էին շրջանակվում, թե ոլորտում հաջորդ պաշտոնանկ արվողը ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանն է: «Հրապարակը» գրում է, որ վերջինս սպառազինության, գնումների, տեխնիկական հարցերի գծով պատասխանատուն է: Նրա ձեռամբ են որոշվում նաև տենդերների հաղթողները, կարճ ասած’ վարից վեր ֆինանսական հոսքեր ապահովողն է, դրանից բխող հետևանքներով: Պաշտոնական և ոչ պաշտոնական առանցքային գործառույթներ իրականացնող այս պաշտոնյայի հեռացումն առաջին հայացքից անհավանական էր թվում, սակայն նախօրեին, օրվա վերջին ՀՀ նախագահի հրամանագիրը եղավ: Թերթը հիշեցնում է, որ շաբաթներ առաջ աշխատանքից ազատվեցին Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Նարիմանիչը և ՀՀ զինկոմ’ Սերգեյ Չալյանը, ինչը կապված էր զորակոչի ընթացքում կատարված բացահայտումների հետ: «Հրապարակը» նշում է, որ ինչպես բացահայտվել էին առողջ զինվորներին ծառայությունից ազատելու, այնպես էլ առողջական խնդիրներ ունեցող զինվորներ զորակոչելու դեպքեր: հսկ ՊՆ-ում պաշտոնական մակարդակով շարունակում են հայտարարել, թե պաշտոնանկություններն առաջիկայում էլ չեն բացառվում: Ի դեպ, դրանց որոշ մասն այդպես էլ չի հրապարակվում՝ «թշնամուն» չուրախացնելու մտայնությունից ելնելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում