«Հայկական ժամանակ». Դրամ կրկին սկսեց արժեզրկվել
07/09/2012 09:23
Նմանատիպ
ՀՀ դրամը կրկին սկսեց արժեզրկվել: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել 1412 դրամ 45 լումա, իսկ մեկ շաբաթ առաջ դոլարն արժեր մոտ 408 դրամ: Այսպիսով, մի քանի օրվա ընթացքում դրամն արժեզրկվել 11 տոկոսով:
Դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավարտեցին սեպտեմբերմեկյան առևտուրը, որի համար «ներքնակների տակից» հանել էին կանխիկ դոլարները և նետել շուկա: Ու հիմա, երբ շուկայի’ արտարժույթով համակման այդ աղբյուրը «ցամաքել է», դոլարի նկատմամբ պահանջարկը կրկին աճել է, ինչն էլ հանգեցնում է դրամի արժեզրկմանը: «ՀԺ»-ն նշում է, որ մինչեւ վերջին արժեվորման փուլը’ մեկ դոլարի գինը Հայաստանում հասել էր մինչև 420 դրամի: