«Ժողովուրդ».Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության օրն է

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության օրն է: Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կմեկնեն Լեռնային Ղարաբաղ’մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ևս կմեկնի Արցախ’ ուղղաթիռով: Իսկ մյուս պաշտոնյաները վաղ առավոտյան կշարժվեն, որպեսզի Ստեփանակերտում դիմավորեն Հանրապետական կուսակցության առաջնորդին: Թերթը հավելում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մտադիր է ԱԻՆ-ի օրվա կապակցությամբ Արցախում իր գործընկերներին շքանշաններ ու պւստվոգրեր տալ: Թերթին չի հաջողվել պարզել’ Ռոբերտ Քոչարյանը կգնա Արցախ, թե ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում