«Հրապարակ». Սարիբեկ Ծատուրյանը կնշանակվի՞ դիագնոստիկ կենտրոնի տնօրեն
07/09/2012 09:43
Նմանատիպ
Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնում թեկնածու գտնելու ուղղությամբ կառավարությունում փնտրտուքներն ավարտվել են: «Հրապարակին» հասած տեղեկություններով, առայժմ ընտրությունը կանգ է առել Դիագնոստիկ կենտրոնի տնօրեն Սարիբեկ Ծատուրյանի վրա: Հավանաբար, նրան էլ կվստահվի այս լուրջ պաշտոնը: Թերթը հիշեցնում է, որ նախկինում այն զբաղեցնում էր Արա Տեր-Գրիգորյանը, սակայն ոլորտում առկա ստվերի վերաբերյալ վերջերս վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո Տեր-Գրիգորյանը ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել: Ի դեպ, Սարիբեկ Ծատուրյանն առողջապահության նախկին նախարար (1998-2000թթ.) Հայկ Նիկողոսյանի կնոջ եղբայրն է: Նիկողոսյանն այժմ աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնական գրասենյակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում