«Չորրորդ ինքնիշխանություն». Լիսկայի նոր բիզնես մտահղացումը սկանդալային իրավիճակ է ստեղծել Սյունիքում

«ՉԻ» տեղեկություններով, Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում: Բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի’ Լիսկայի նոր բիզնես մտահղացումը, որն ըստ էության Աժ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել:
Ըստ «ՉԻ»-ին հասած լուրերի, Սյունյաց մարզպետը օրեր առաջ Վ. Հակոբյանին ու նրա հորը Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանզեզուրի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Հսւմբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց’ ասելով, որ այդ սարքը իրեն պատկանող գործարանից առևանգել է մարզպետ Խաչատրյանը’ դրա դիմաց ոչինչ չվճարելով:
Իսկ թե ինչու է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» այդ սարքը և թե ի վերջո ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, «ՉԻ»-ն այս հարցով դիմել է Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասել է չպատասխանել այդ հարցին, փոխարենը անջատել է հեռախոսը’ ասելով, «հետո, հետո կխոսամ»:
Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չի զիջել մարզպետ Խաչատրյանին’ իր կողմից պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը: Թեև թերթի ունեցած տեղեկություններով, պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնին չի, որ սաղի հարցերին պատասխանի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում