«Ժամանակ». ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ականների հաղթանակի պատասխանատուն Հովիկ Աբրահամյանն է
07/09/2012 09:51
Նմանատիպ
Հանրապետականում Տիմ ընտրությունների պատասխանատուն Հովիկ Աբրահամյանն է, ուստի նա է պատասխանատու սեպտեմբերի 9-ին ՀՀ բազմաթիվ համայնքներում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ականների, ինչպես նաեւ Գյումրիում ՀՀԿ կողմից սատարվող Սամվել Բալասանյանի հաղթանակի համար, գրում է «Ժամանակը»՝ վկայակոչելով ՀՀԿ աղբյուրներին։
«Ուշագրավն այն է, որ մի շարք համայնքներում ՀՀԿ-ականներն առաջադրվել են ՀՀԿ-ականների դեմ։ Որոշ տեղեկություններով, ՀՀԿ թեւերի միջեւ ազդեցությունների պայքար է, ամեն թեւ ուզում է անցկացնել իր մարդուն։ «ՀՀԿ-ում թեւեր չկան։ Դա առողջ մրցակցություն է։ Մենք հնարավորություն ենք տալիս, որ ընտրության հնարավորություն ունենան»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը»,- գրում է «Ժամանակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում