«Իրատես de facto». ՀԱԿ-ը քաղաքական դիրքորոշման հստակության օրեր է ապրում
Նմանատիպ
ՀԱԿ-ը կրկին այս օրերին քաղաքական դիրքորոշման հստակության օրեր է ապրում։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Ընդդիմության միասնական թեկնածուի հավանականությունը կամաց-կամաց անհավանականի դաշտ է տեղափոխվում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀԱԿ-ում այսօր կրկին քննարկում են խիստ ընդդիմադիր դիրքերից հանսես գալու մասին, այսինքն՝ խզելու կապերը բոլոր նրանց հետ, ովքեր իշխանական «ստվեր» ունեն։ Այս առումով առաջին պլանում ԲՀԿ-ի հետ համագործակցությունն է, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի այս կերպ, ասել է չեզոք, կամ կավարտվի հրապարակային ապահարզանով։
Ի դեպ, Լեւոն Տեր Պետրոսյանն էլ առաջիկայում պիտի հայտարարի՝ 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ։
Մեր աղբյուրի տեղեկության համաձայն, նա չի առաջադրի իր թեկնածությունը նախ եւ առաջ այն պատճառով, որ այլեւս ժողովրդի մեջ չկա այն ոգեւորվածությունը, ինչ նախորդ ընտրության ժամանակ էր։ Իսկ ՀԱԿ առաջնորդը քաղաքական հաշվարկների հմուտ վարպետ է ու չի ցանկանա այս անգամ էլ հայտնվել անհարմար վիճակում։ Սակայն այս դեպքում էլ հարց է ծագում՝ ո՞վ, եթե ոչ նա»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում