«Հրապարակ». Դատական համակարգի յոթ թափուր տեղերի համար կռիվ է գնում

Դատական համակարգում յոթ թափուր տեղ կա: Ըստ հրապարակի տեղեկությունների, այս տեղերում նշանակվելու կռիվ է գնում: Իրենց կադրերին են ուզում նշանակել տալ դատախազությունը՝ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, եւ վճռաբեկ դատարանը՝ Արման Մկրտումյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց ցուցակներն են ուղարկել նախագահական նստավայր, որտեղից պատասխանել են՝ կորոշենք-կասենք:

Սակայն երկու դատավորի հարց, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ լուծված է. մեկը դատախազ Զելիմ Թադեւոսյանի աղջկա՝ Լիլիթ Թադեւոսյանի հարցն է, մյուսը՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի աղջկա, ով սովորել եւ այս տարի ավարտել է Դատավորների դպրոցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում