Սաֆարովին ներում շնորհելով` Ալիևը խրախուսում է հայերի նկատմամբ բռնությունները. Amnesty International
Նմանատիպ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է Ադրդեջանի իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հնարավոր հետևանքներով, այս մասին ասված է Amnesty International-ի տարածած հայտարարության մեջ:
Amnesty International-ը մտահոգված է, Ադրբեջանի գործողությունները կխթանեն Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող լարվածության խորացմանը և կհրահրեն հետագա էթնիկական բռնություններին: Հայտարարության մեջ կոչ է արվում երկու երկրների կառավարություններին հրապարակայնորեն քննադատել էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունները:
Սաֆարովին, ով իր իսկ խոստավանությամբ սպանել է մեկ այլ մարդու հայ լինելու համար, ներում է շնորհվել և հետո մայորի կոչում շնորհվել Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից:
Հայտարարության մեջ ասված է, որ մարդասպան Սաֆարովին ներում շնորհելով և պաշտոն տալով, Ալիևը խրախուսում է հայերի նկատմամբ բռնությունների իրականացումը:
Amnesty International-ի հայտարարությունում խոսվում է նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի արձագանքի մասին, ով Սաֆարովի դատապարտումը համարել էր « անարդար», և ադրբեջանական լրատվամիջոցնրի կողմից մարդասպանին հերոսացնելու մղումների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում