Հայ շախմատիստները բարելավում են իրենց դիրքերը Համաշխարհային օլիմպիադայում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Ստամբուլում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթանակ տոնեցին: Տղամարդկանց թիմի մրցակիցը Գերմանիայի հավաքականն էր, կանանց թիմի մրցակիցը՝ Իրանի հավաքականը:

Ինչպես հաղորդում է armchess.am կայքը, տղաները գերմանացիների նկատմամբ առավելության հասան 2.5։1.5 հաշվով: Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Արկադի Նայդիչի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտություն կրեց Դենիել Ֆրիդմանից: Սերգեյ Մովսիսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Մեր թիմին հաղթանակ պարգևեց Վլադիմիր Հակոբյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Գեորգ Մայերի նկատմամբ:

Հայաստանի հավաքականը 10-րդ տուրում կմրցի ԱՄՆ-ի հետ:

Կանանց հավաքականում իրենց պարտիաները ոչ ոքիով ավարտեցին Լիլիթ Գալոյանը և Լիլիթ Մկրտչյանը, համապատասխանաբար Գազալ Հակիմիֆադի հետ և Սարասադատ Խադեմալշարիեխի հետ խաղերում: Մարիա Կուրսովան 61-րդ քայլում առավելության հասավ Շայաստե Գադերպուրի նկատմամբ, իսկ Էլինա Դանիելյանը 71-րդ քայլում սեւ խաղաքարերով պարտության մատնեց Ատուոսա Պուրկաշիյանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում