3.1 C
Yerevan

ՃՇՀԱՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում բուհերի շրջանավարտների զբաղվածության խնդիրը

Նմանատիպ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ Օրվա խաղացանկը

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր շարունակվելու են  1/8...

Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում...

Լոռիում մեծ անտառ է ստեղծվում

Ճանապարհի դժվարությունները դառնում են աննկատ, երբ թիմակիցդ կողքիդ է։...

Գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համասարանը կարևորում է բուհերի շրջանավարտների զբաղվածության խնդիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՃՇՀԱՀ-ի մամուլի ծառայությունից, ապրիլի 9-ին «TEMPUS» ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում տեղի է ունեցել «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ստեղծելու վերաբերյալ HEN GEAR նախագծի ղեկավարող հանձնաժողովի նիստը:

«Այս ծրագիրը համարվում էր ամբիցիոզ և բարդ, ինչը ենթադրում էր նաև թեժ համագործակցություն: Այժմ մեզ համար ավելի տեսանելի են այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է արվեն ծրագրի իրականացման համար: Միշտ խոսում ենք ծրագրերի կայուն լինելու մասին և այդ առումով ուզում եմ ընդգծել, որ կայունությունն ապահովում է թիմը»,- ողջույնի իր խոսքում ասել է Հայաստանում ազգային «Էրազմուս+» գրասենյակի համակրգող Լանա Կարալովան:

«Հայաստանում մարդկային կապիտալի գնահատում և շրջանավարտների զբաղվածության բարձրագույն կրթության ցանց» ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկին ու պահանջարկին հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: Այդ նպատակով նախատեսվում է հավաքագրել, վերլուծել համալսարանների և շրջանավարտների առաջադիմությունների վերաբերյալ տվյալները, հեշտացնել աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը՝ ապահովելով կրթության և զբաղվածության միջև առավելագույն համապատասխանություն, ինչպես նաև բարելավել բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը»:

«HEN GEAR» ծրագրի նախագծի համակարգող Լուիզա Մենգոնին, իր ելույթում կարևորելով Հայաստանում այս ծրագրի ստեղծումը, նշել է. «Աշխարհագրական և քաղաքական սահմաններից դուրս է այս ծրագիրը և այն նպաստում է աշխատաշուկայի զարգացմանը: Գնալով այս ծրագրից օգտվում են աշխարհի առաջատար համալսարանները և նրաց թիվը մեծանում է»:

«HEN GEAR» նախագծի ղեկավարող հանձնաժողովի նիստին ներկա են եղել ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնաճյուղի կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, «Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանի մի շարք պետական համալսարանների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության գործակալության ներկայացուցիչներ, գործատուներ:

Ողջունելով ներկաներին` ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն իր խոսքում կարևորել է ծրագրի իրականացումը` ընդգծելով. «Ծրագիրը կաջակցի հայաստանյան բուհերին բացահայտելու այն գործիքներն ու մեթոդաբանությունները, որոնք կօգնեն բարելավել կրթական համակարգի արդյունավետությունը: Հայաստանյան բուհերի շրջանավարտների միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը լուրջ խթան է լավագույն շրջանավարտների համար ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային աշխատաշուկայում նոր հորիզոններ բացելու առումով»:

Նիստում քննարկվել են ծրագրի կողմից կատարված աշխատանքները և ծրագրի շարունակականության ապահովման հարցը: Ծրագրի անդամ յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր առաջարկություններն ու մոտեցումները:

spot_img
spot_img