ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է Ռամիլ Սաֆարովի դեպքով
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը անհանգստացած է Ռամիլ Սաֆարովի դեպքով, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Մարտին Նեսիրկին:
Նեսիրսկին ասել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում անդամ երկրներին հետևել քրեական գործերով միջազգային օրենքի ստանդարտներին և սկզբունքներին, որպեսզի ապահովվի հաշվետվողականությունը և վերացվի անպատժելիությունը:
«Ինչպես նշված է Անվտանգության և եվրոպական համագործակցության համանախագահների վերջին ելույթում, մենք հուսով ենք, որ այս խնդիրը չի խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի գործընթացի խաղաղ կարգավորմանը և երկու կողմերի միջև վստահությանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար այլընտրանք չի կարող լինել»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող զինվորական ուսումնական ծրագրի շրջանակներում, ադրբեջանցի ոճրագործ Ռ.Սաֆարովը կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայում վերջինիս դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ «Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով: Չնայած առանձնակի դաժանությամբ իրականացրած սպանությանը՝ Ադրբեջանում մարդասպանին համարում են ազգային հերոս:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտված մարդասպանը Հունգարիայից արտաքսման ենթարկվեց Ադրբեջան, որից հետո էլ այդ հանրապետության նախագահը ստորագրեց նրան ներում շնորհելու մասին հրամանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում