Վանաձորի քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանը նախընտրական հանդիպում է ունեցել

Սեպտեմբերի 6-ին Վանաձորի Թատերական հրապարակում մի քանի հազար մարդու մասնակցությամբ տեղի ունեցավ նախընտրական հանդիպում, որտեղ հավաքվել էին գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի աջակից կազմակերպություններն ու անհատները:

Հավաքին ելույթ ունեցան Վանաձորի վետերանների միության, Երկրապահ կամավորականների միության Վանաձորի խորհրդի ներկայացուցիչներ, դերասաններ, գրողներ և մշակույթի այլ գործիչներ, որոնք իրենց ելույթների ժամանակ նշեցին Սամվել Դարբինյանին աջակցելու մասին:

Միջոցառման եզրափակիչ հատվածում ելույթով հանդես եկավ նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը, որը խոսեց նախկինում արված աշխատանքի, ինչպես նաև ապագայի պլանների մասին: Վանաձոր քաղաքում ապագայում իրականացվելիք ծրագրերից Ս. Դարբինյանն առանձնացրեց վթարային բազմաբնակարանային շինությունների ամրացման կարևորությունը, մանր ու միջին բիզնեսի աջակցության հարցը, բակային նոր խաղահրապարակների հիմնումը, զբոսաշրջության աջակցությունը և այլն:

Հանրահավաքն անցավ առանց միջադեպերի, ընթացքում եղան նաև համերգային կատարումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում