ՀԱԿ-ի հերթական բողոքի ակցիան` ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ
Նմանատիպ
Այսօր’ սեպտեմբերի 7-ին, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ’ ի պաշտպանություն Հայ ազգային կոնգրեսի 4 ազատազրկված ակտիվիստների:
ՀԱԿ ակտիվիստները պահանջում են արդարացնել Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ինչպես նաև պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին եւ պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդած պաշտոնատար անձանց:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել հավաքվածներին ակտիվիստներին մշտապես սատարելու համար եւ հայտարարել, որ Կոնգրեսը իր համառ պայքարի շնորհիվ հաղթանակի է հասնելու:
Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստների ուրբաթօրյա բողոքի ակցիաները Գլխավոր դատախազության շենքի առջև ունեն շարունակական բնույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում