14.1 C
Yerevan

Նախարար Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կմիավորեն ջանքերը` ընդդեմ Իրանի

Մեծ Բրիտանիան և Իսրայելը կհամագործակցեն տարածաշրջանում Իրանի ազդեցությանը հակազդելու...

ՄԱԿ-ը հայտնել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ պատերազմի սկզբից...

Պայթյունների շարք Ղրիմում

Երեկ երեկոյան Ղրիմի Ջանկոյ քաղաքում մի շարք ուժգին պայթյուններ...

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին, տեղեկացնում է ՀՀ Արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշեց, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը եւ այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում և նպաստել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացմանը:

Նախարար Նալբանդյանը հավելեց, որ առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները, տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը:

spot_imgspot_img