Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է Կահիրեում տեղի ունեցած կրոնական ժողովին
07/09/2012 18:46
Նմանատիպ
Սեպտեմբերի 3-7-ը Կահիրեում (Եգիպտոս) «Հանդիպիր հարևանիդ սիրով» խորագրի ներքո տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու ծոցում ծնունդ առած «Ֆոկոլարե» շարժման բարեկամ եպիսկոպոսների 31-րդ էկումենիկ համաժողովը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Համաժողովին քննարկվեցին Եգիպտոսի կրոնական, քաղաքական իրադրությանը և միջկրոնական երկխոսության անհրաժեշտությանն առնչվող խնդիրներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում