Նախըտրական քարոզարշավն անցավ քաղաքակիրթ մթնոլորտում. Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբ
Նմանատիպ
Վանաձորի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր’ սեպտեմբերի 7-ին, ավարտվում է Վանաձորի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այս օրերի ընթացքում քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանն իր համախոհների հետ հանդիպեց և զրուցեց հազարավոր մարդկանց հետ:
Այդ հանդիպումների ժամանակ քաղաքացիներից լսեցինք շատ օգտակար առաջարկներ և խորհուրդներ, որոնք առաջիկա տարիներին կլինեն քաղաքի կառավարման մեր ծրագրեի բաղկացուցիչ մասը: Լսեցինք նաև մեր նախորդ տարիների թերացումների մասին, և պարտավորվեցինք ամեն ինչ անել, հետագայում այդ խնդիրները լուծելու համար:
Ուրախությամբ պետք է փաստենք, որ նախըտրական քարոզարշավն անցավ քաղաքակիրթ մթնոլորտում և առանց առանձնահատուկ միջադեպերի: Ճիշտ է, մամուլի ուշադրությունը գրավող մեկ կամ երկու պատահարներ գրանցվեցին, բայց դրանք չէին կարող և չազդեցին ընդհանուր նախընտրական գործընթացների վրա:
Հաջողություն ենք մաղթում և շնորհակալություն ենք հայտնում բոլորին’ քաղաքակիրթ քարոզարշավի կազմակերպման համար, հույս հայտնելով, որ նման կերպ կանցնեն նաև ընտրությունները:
Այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բազմահազար ընտրողներին և համախոհներին ու վստահեցնում, որ ամեն ինչ անելու ենք Վանաձորի հետ կապված իրենց հույսերն ու նպատակները կյանքի կոչելու համար:
Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում