ԿԸՀ. ՏԻՄ ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով, կնիքները ցնդել են եզակի տեղամասերում
Նմանատիպ
Այսօր Հանրապետության մի շարք մարզերում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում շատ եզակի ընտրատեղամասերում է արձանագրվել կնիքների անհետացման դեպքեր, որոնց վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկվել են: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
ԿԸՀ-ից նաև տեղեկացնում են, որ Հայաստանի Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը: Ընդ որում’ թիվ 17, 18, 19 և 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, իսկ թիվ 32 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բացակայող քաղաքացիների թիվը կազմել է 20-ական հանձնաժողովի անդամ: Ըստ աղբյուրի, մնացած ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել եզակի թվով անդամներ: Չներկայացած անդամների տեղերը, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, լրացրել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները’ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից:
ԿԸՀ-ից նշում են, որ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում