Սամվել Բալասանյանի մամլո խոսնակը հերքում է ընտրակաշառքների մասին տարածվող լուրերը
09/09/2012 16:29
Նմանատիպ
Գյումրո քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել լրագրողնրին զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց:
«Հարգելի ԶԼՄ ներ խնդրում եմ մի դարձեք ապատեղեկատվության զոհ և մի հրապարակեք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իբրև թե Սամվել Բալասանյանի օգտին ընտրակաշառք է բաժանվում, դա բացարձակ սուտ է: Ասեմ ավելին, այս պահին ավելի շատ ահազանգեր եմ ստանում այլ թեկնածուների օգտին կատարվող ԿԱՌՈՒՍԵԼների մասին: Մենք գնում ենք ազատ ու արդար ընտրապայքարի, ընդունեք դա որպես բացահայտ ու անբեկանելի որոշում», – գրել է Զոհրապ Եգանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում