Տ. Պապանյան. «Ավելի լավ կլինի ուսումնասիրեն ընտրական օրենքգիրքը, նոր մեզ դիմեն»
Նմանատիպ
Մի քանի լրատվամիջոցներ այսօր տեղեկատվություն տարածեցին, ըստ որի Վանաձոր քաղաքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ որոշ մարդկանց ուղղորդել են ընտրություն կատարելիս:
Մենք այցելեցինք Վանաձորի 30/20, 30/25, 30/46, 30/56 եւ 30/57 ընտրատարածքներ եւ որեւէ լարվածություն, խախտումներ կամ խոչընդոտներ ընտրական գործընթացին չհանդիպեցինք:
Times.am-ի հետ զրույցում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը նշեց, որ որեւէ բողոք, արձանագրություն իրենք չեն ստացել: «Միայն Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի գրասենյանկից մի գրություն ենք ստացել, ըստ որի ավտոմեքենաների կուտակումներ են նկատվում ընտրատեղամասի դիմաց: Մենք իրենց պատասխանեցինք, որ ըստ Ընտրական օրենսգրքի 21 հոդվածի 4-րդ կետի նման դեպքերում պետք է դիմել ոստիկանություն եւ ոչ թե տարածքային ընտրական հանձնաժողով: Ավելի լավ կլինի ուսումնասիրեն ընտրական օրենքգիրքը, նոր մեզ դիմեն»,-պարզաբանեց Տ. Պապանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում