-0.9 C
Yerevan

Ս. Դարբինյան. «Այս ընտրություններից ավելի հանգիստ ընտրություններ հնարավոր չէր կազմակերպել»

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

«Ընտրությունները շատ նորմալ, բնականոն հունով են անցնում: Յուրաքանչյւոր մարդ գնում է, իր ընտրությունն իր ցանկությամբ կատարում է: Ասեմ, որ այս ընտրություններից ավելի հանգիստ ընտրություններ հնարավոր չի կազմակերպել»: Այս մասին Times.am լրատվական կայքին հայտնեց Վանաձորի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանը՝ գնահատելով այսօրվա ՏԻՄ ընտրությունները, որոնք անցկացվում են Վանաձորում:

Համեմատելով այս տարվա ընտրությունները նախորդ տարիներին անցկացված ընտրությունների հետ՝ Ս. Դարբինյանը նշեց, որ վանաձորցին թե իր բնավրությունը չի փոխում, եւ բոլոր ընտրությունները հենց այսպես էլ անցել են:
«Կարող եմ ասել, որ մարդիկ այս ընտրությունների ընթացքում շատ ավելի կոռեկտ են»:

Գործող քաղաքապետը կարծում է, որ ժողովրդի ցանկությամբ եւ օգնությամբ ինքը կվերընտրվի, եւ որ քաղաքապետն ամեն դեպքում պետք է ծառայի իր ժողովրդին, պետք է աշխատի քաղաքի համար:
«Չնայած չեմ կարծում, որ չեմ վերընտրվի, բայց ամեն դեպքում, չվերընտրվելու դեպքում կաշխատեմ իմ հիմնական մասնագիտությամբ: Մասնագիտությամբ ես շինարար եմ եւ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը», նշեց Վանաձորի գործող քաղաքապետը: Իսկ իրեն հիմնական մրցակից Ս. Դարբինյանը տեսնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Էդիկ Կարախանյանին:

Նշենք, որ ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 35.700 քաղաքացի: Վանաձորում ընտրելու իրավունք ունի 90.415 քաղաքացի:

spot_imgspot_img