Լևոն Արոնյան. «Մենք հաղթեցինք»

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը քիչ առաջ Twitter-ի իր էջում գրել է. «Մենք հաղթեցի՛նք Օլիմպիադայում: Հպարտ եմ լինել այսպիսի թիմի անդամ: Հուռա՛, հուռա՛, հուռա՛: Հայաստանը հաղթող է»:

Հիշեցնենք, որ Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը հայ շախմատիստներին պարգևեց մրցաշարի հաղթողի պատվավոր կոչումը: Առաջինն իրենց պարտիաները ավարտեցին Պետեր Լեկո- Լևոն Արոնյան և Ֆերենց Բերկես-Գաբրել Սարգսյան զույգերը: Երկուսն էլ գրանցեցին ոչ ոքի արդյունք: Այնուհետև Սերգեյ Մովսիսյանը հիանալի հաղթանակ տոնեց Զոլտան Ամասիի նկատմամբ: Հուդիթ Պոլգար-Վլադիմիր Հակոբյան մրցավեճն նույնպես խաղաղ արդյունք ունեցավ, ինչի շնորհիվ Հայաստանը հաղթեց Հունգարիայի հավաքականին 2.5:1.5 հաշվով և ընդհանուր 19 միավորով հռչակվեց օլիմպիական չեմպիոն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում