ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.52%-ը

Ինչպես տեղեկացրել է Times.am գործակալությունը, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի համայանքներում այսօր տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առավոտյան ժամը 8-ից Վանաձորում, Գյումրում, Վաղարշապատում և ՀՀ այլ քաղաքներում ու գյուղերում բացվել էին ընտրատեղամասերը, որտեղ քվեարկությունը շարունակվել է մինչ 20:00-ն:

Ինչպես Times.am-ին տեղեկացրել են Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովից, նշված համայնքներում բնակվող և քվեարկելու իրավունք ունեցող 968.643 քաղաքացիներից իրենց քաղաքացիական պարտքն են կատարել միայն 479.625 մարդ, կամ ընտրողների 49.52%-ը: Քիչ ավելի ուշ հայտնի կլինեն ընրությունների առաջին արդյունքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում