Նախնական արդյունքների համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Ս.Բալասանյանը
10/09/2012 11:00
Նմանատիպ
Գյումրիում կայացած քաղաքապետի ընտրությունների նախնական հաշվարկներն ավարտվել են:
Ըստ այդմ՝ ընտրողներն իրենց ձայների մեծամասնությունը՝ ավելի քան 64 տոկոսը, կամ 27. 596 ձայն, տվել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանին:
Մյուս թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Անդրանիկ Ավետիսյան 2.451-5.76%, Սպարտակ Պետրոսյան 2.098- 4.94%, Հովսեփ Սիմոնյան 10.401- 24.35%:
Ինչպես տեղեկացնում է Emedia.am-ը՝ հղում անելով թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, այս թվերը դեռ նախնական են, և կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում