26 հարց եւ 15 միջազգային պայմանագիր. հայտնի է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգը
10/09/2012 11:04
Նմանատիպ
ԱԺ’ սեպտեմբերի 7-ի աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 35 հարց եւ 16 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 26 հարց եւ 15 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում