Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել Սամվել Դարբինյանը

Սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների շրջանակներում հայտնի են նաև Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար քվեարկության նախնական տվյալները:

Ըստ նախնական հաշվարկների՝ այդ պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ ստանալով 21 հազար 321 ձայն:

Մյուս թեկնածուների արդյունքները հետևյալն են. Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091 ձայն, Կարեն Թումանյան՝ 4249 ձայն, Տիգրան Գրիգորյան՝ 1287 ձայն, Տարոն Ապրեսյան՝ 2421 ձայն:

Այսպիսով՝ Վանաձոր քաղաքը հետագա 4 տարիների ընթացքում կշարունակի ղեկավարել Սամվել Դարբինյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում