ՏԻՄ ընտրություններն ավարտված եմ. Հայտնի են նախնական որոշ տվյալներ՝ արդյունքների մասին (թարմացված)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի տարբեր մարզերում կայացել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց նախնական հաշվարկների տվյալներն արդեն հայտնի են դառնում:

ԿԸՀ կայքում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Կարեն Գրիգորյանը՝ ստանալով 12 հազար 468 ձայն: Մյուս թեկնածու Արմինե Հովհաննիսյանը ստացել է 1057 ձայն, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 808:

Արթիկում քվեարկելու իրավունք ունեցող 15107 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 9298 քաղաքացի, որից նախնական տվյալների համաձայն’ Արսեն Աբրահամյանի օգտին քվեարկել է 5732-ը, իսկ Խաչատուր Վարագյանի օգտին’ 3249 քաղաքացի:

Սյունիքի մարզի Կապան քաղաքի քաղաքապետ է ընտրվել Աշոտ Հայրապետյանը՝ հավաքելով 10 261 ձայն:

Սյունիքի Քաջարան քաղաքում ընտրվել է Վարդան Գևորգյանը, իսկ Ագարակում քաղաքապետ է ընտրվել Մխիթար Զաքարյանը: Նշենք, որ այդ երեք թեկնածուներն են էլ ՀՀԿ-ից են և ընտրություններին մրցակից չեն ունեցել: Դաստակերտում էլ հաղթել է ՀՀԿ թեկնածուն գործող քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանը:

Սիսիանում ընտրվել է գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Նա ԲՀԿ թեկնածուն էր: Այս համայնքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին նաև անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը և ինքնառաջադրված դաշնակցական Տիգրան Պողոսյանը:

Մեղրիում, ըստ նախնական արդյունքների, հաղթողը Արշավիր Հովհաննիսյանն է: Գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության սատարած թեկնածուն’ Սերգեյ Հայրապետյանը 113 ձայնով քիչ է ստացել Արշավիր Հովհաննիսյանից: Մյուս թեկնածուն’ ինքնառաջադրված ՀՀԿ-ական Միշա Հովհաննիսյանը ստացել է ընդամնեը 456 ձայն:

Հիշեցնենք, որ Վանաձորում վերընտրվել է Սամվել Դարբինյանը, իսկ Գյումրիում քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում