Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից
10/09/2012 12:41
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից: Այդ մասին այսօր ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահը նշել է, որ կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե Ր.Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի իր դիմումը, նրա հրաժարականն ինքնաբերաբար ընդունված կհամարվի:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակի առաջին համարով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում