Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից: Այդ մասին այսօր ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նշել է, որ կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե Ր.Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի իր դիմումը, նրա հրաժարականն ինքնաբերաբար ընդունված կհամարվի:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակի առաջին համարով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում