Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:

Այցի ընթացքում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Պարոն Ասելբորնը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում