Ադրբեջանական գերության ժամանակ սպանված Մանվել Սարիբեկյանի փաստաբանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Նմանատիպ
Ադրբեջանական գերության ժամանակ սպանված Մանվել Սարիբեկյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը պատրաստվում է սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի կասեցման մասին որոշումը ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Փաստինֆո» լրատվական գործակալության տեղեկություններով, որոշումն ընդունվել է այն հիմքով, որ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Հայաստանի հետ՝ անգամ Մինսկի կոնվենցիայի ներքո իրավական փոխօգնության միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Արա Ղազարյանը ասել է, որ միջազգային դատարանին, որպես փաստական տվյալ, ներկայացնելու է նաև ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ կապված վերջին դեպքերը: Ըստ փաստաբանի’ Մանվել Սարիբեկյանի սպանության գործով գանգատում կա առանձին բաժին քսենոֆոբիայի վերաբերյալ, այսպիսով, փաստաբանը տեղեկացնում է դատարանին, որ այն, ինչ ինքը, քսենոֆոբիայի առումով, փաստարկում է Մ. Սարիբեկյանի սպանության գործով գանգատում, ապացուցվել է մեկ այլ՝ Սաֆարովի հետ կապված վերջին դեպքերով:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Մանվել Սարիբեկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դիմել էր Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի վերջիններս ուղարկեն քրեական գործի նյութերը և որոշ հարցերի պատասխաններ: Նույնն հարցումը՝ երկրորդ անգամ, արվել էր նաև ՌԴ գլխավոր դատախազի միջոցով , սակայն երկու դեպքում էլ հարցումը մնացել էր անպատասխան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում