Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքականը մեկնում է Բուլղարիա

Այսօր’ սեպտեմբերի 10-ին, Հայաստանի ազգային ֆուտբոլի հավաքականը մեկնում է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին անցկացվելու է 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Բուլղարիայի հավաքականի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Մալթայում անցկացրած վերջին օրվա համար նախատեսել էր վերականգնողական միջոցառումներ և տակտիկական պարապմունքներ: Հավաքականը նաև մեկնել է Սլիեմա քաղաք զբոսանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում