Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ա.Աբրահամը շնորհավորել է հայ շախմատիստներին

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ.

«Շնորհավորում եմ Շախմատի Հայաստանի հավաքականին եւ աշխարհասփյուռ հայությանը’ երրորդ անգամ այս բարձրագույն թիմային արդյունքին հասնելու’ Ստամբուլում համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ:

Հերթական անգամ մեր հերոսները’ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ՍերգեյՄովսեսյանը եւ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ապացուցեցին ողջ աշխարհին, որ մենք’ հայերս, փայլում ենք մեր տրամաբանությամբ, խորամտությամբ, մտքի ճկունությամբ, արագ կողմնորոշվելու եւ մտածված գործելու հատկություններով:

Սա հերթական առիթն է հպարտանալու մեր հայ լինելով, նաեւ պարծենալու, որ մեր հայրենիքը’ Հայաստանը, շախմատային գերտերություն է: Շախմատի Հայաստանի հավաքականին մաղթում եմ նորանոր հաղթանակներ: Վստահ եմ’ այս հաղթարշավը դեռ երկար է շարունակվելու: Իմ անսահման մեծարանքն ու քաջալերանքը ձեզ’ մտքի եւ տրամաբանության արքաներիդ:

Ձեր’ Արթուր Աբրահամ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում